Մավրիտանիայի ավիացիան ռմբակոծություններ է կատարում «Ալ-Կաիդայի» գրոհայինների դիրքերի վրա՝ հարևան երկիր Մալիի տարածքում: Այս մասին հաղորդում է France-Press գործակալությունը:
Զորքի մամլո ծառայության տվյալների համաձայն՝ Մավրիտանիայի ինքնաթիռները հարվածել են Վագադու անտառում գտնվող գրոհայինների դիրքերին, որը գտնվում է Մալիի արևմուտքում:
Նման գործողություն սկսելու համար պատճառ է հանդիսացել այն, որ տեղեկություն էր ստացվել, թե գրոհայինները պատրաստվում են Մալիի արևմուտքից հարձակվել Մավրիտանիայի վրա:








































