Ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացնում են ոստիկանությունից, օգոստոսի 16-ին ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Նոր Հաճըն քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ օգոստոսի 2-ին անհայտ պայմաններում կորցրել է իր «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը:
Հոկտեմբերի 19-ին`ժ. 17:00-ին, Նոր Հաճըն քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բակից ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման է ենթարկվել Երևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ:
Վերջինս խոստովանել է, որ օգոստոսի 2-ին Նոր Հաճըն քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բակից գողացել է նշված հեռախոսը`պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:









































