Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե Հատուկ քննչական ծառայության կողմից անհրաժեշտության դեպքում մինչև տարեվերջ ինչ փաստաթուղթ է հրապարակվելու:
«Մեր հանրապետության պոտենցիալը ոչ ոք չունի, ինչ իմանամ նախընտրական շրջանում Վահագն Հարությունյանը ինչ կարող է հրապարակել»,- նշեց Սեդա Սաֆարյանը:
«Եվ ընդհանրապես, եթե Վահագնը իր աշխատանքն է անում, թող իր աշխատանքը անի, ինչ թուղթ: Վահագն Հարությունյանի կողմից ճիշտ քայլ կլիներ, որ մեր կազմած մեղադրական եզրակացության տակ ստորագրեր՝ տասը զոհերին սպանողների մատնանշումով: Իսկ առհասարակ, ես կարծում եմ, որ Մարտի 1-ի էջը փակեցին այն ժամանակ, երբ ցրեցին Փաստահավաք խումբը»:







































