Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կոնգրեսը դեմ է ԱՊՊԱ-ին. հայտարարություն

Ընդունվել և սկսել է կիրարկվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը։ Նորմալ և օրինական իշխանության համար ապահովագրական դաշտի կարգավորումը պետք է սկսվեր սոցիալական ոլորտից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական օրենսգրքով (Գլուխ 60), և այս պահին դրա առանձին օրենքով կարգավորումը սոցիալական կատակլիզմի հասնող այս պայմաններում ամենևին հրատապ չէ։ Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության միջոցառումը, ինչպես ապօրինի այս իշխանության երկնած ցանկացած գաղափար, բխում է ոչ թե հասարակության շահերից, այլ նպատակ ունի հանցագործների կաստայի վերածվող վարչախմբի վերնախավի և օլիգարխների համար ստեղծել թալանի ու կոռուպցիայի նոր մեխանիզմ։
Գործողության մեջ դրված օրենքով ապահովագրության համար սահմանված պարտադիր սակագները և տուգանքները չափազանց բարձր են ու կամայական, մինչդեռ չափազանց ցածր են վնասների հատուցման համար նախատեսված գումարների չափերը։ Դա ձմռան ու նոր տարվա շեմին հատկապես ծանր է անդրադառնալու բնակչության մեծագույն՝ անպաշտպան մասի կենսապայմանների վրա։ Ինչպես և սպասելի էր՝ սակագների գնագոյացման հարցում ոչ շուկայական մեթոդի կիրառումը էապես նվազեցնելու է մրցակցությունն այս ոլորտում: Հապճեպ, առանց նախապատրաստման ընդունված օրենքը զուրկ է դրա կիրակման համար անհրաժեշտ նախապատրաստական բազայից, այն անհնար է լինելու սպասարկել, սահմանված կարճ ժամկետները ստեղծելու են խառնաշփոթ ու խուճապ։ Դրա հետ կապված, արդեն իսկ չարաշահումների ու շորթման մասին բազմաթիվ բողոքներ են գալիս, օրինակ, պետավտոտեսչության աշխատանքներից։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության օրենքի կիրարկումը պետք է հետաձգել առնվազն այնքան ժամանակով, քանի դեռ չեն իրականացվել ապահովագրությունը ավելի հրատապ՝ սոցիալական ոլորտում։ Դրանում պետք է կատարվեն էական փոփոխություններ, վերացվեն կոռուպցիոն ռիսկերը, սակագները թողնվեն ազատ շուկային, մարդուն տրվի այլընտրանքի հնարավորություն, սահմանվի կիրարկման սահուն փուլային գրաֆիկ՝ սկսելով առաջին հերթին թանկարժեք կամ նոր ներմուծվող մեքենաներից։ Օրենքի նախագիծը պետք է անցնի հանրային քննարկում։ Ինչպես ցանկացած այլ դեպքում, ավտոտրանսպորտի ապահովագրությունը ևս պետք է բխի առաջին հերթին քաղաքացու շահերից, ոչ թե պարտադրվի նրան չոր օրենքի ուժով ու տուգանքների սպառնալիքով։
Հայ Ազգային Կոնգրես

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում