«Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ Քաղաքացիական ֆորումի շրջանակում վաղը` հոկտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Քաղաքացիական ֆորումի ռազմավարությունը» թեմայով երկրորդ քննարկումը։
Քննարկման բանախոսներն են «Ազատ-դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը և ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։











































