Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնացել է Թուրքիային, եթե վերջինս շարունակի իր պետական սահմաններից դուրս ռազմական գործողությունները։
PKK-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Թուրքիան կենթարկվի ավելի ուժեղ հարձակումների, եթե շարունակի ռազմական օպերացիա իրականացնել իր սահմաններից դուրս»։
Հիշեցնենք, որ թուրքական բանակի 22 գումարտակներ այսօր 5 տարբեր տեղերից ներխուժել են Հյուսիսային Իրաք։