Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հոկտեմբերի 11-ին Դուբլինում տեղի ունեցած «Իռլանդիա-Հայաստան» հանդիպումից հետո դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ այդ խաղում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը չեղյալ հայտարարելու համար։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում նշել է, որ ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ է թողել այն, ինչը նշանակում է, որ Բերեզովսկին բաց է թողնելու Հայաստանի հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումը։