«Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը» ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում իր կազմից դուրս եկած կուսակցությունների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախագահ Վազգեն Մանուկյանը` միաժամանակ հավելելով, որ այլ մանրամասներ ու կոնկրետ անուններ դեռևս չի կարող տալ:
«Նոյեմբերին Հանրային խորհրդի նիստ ենք ունենալու, կգաք, ամեն ինչ այնտեղ կիմանաք»,- ասաց նա:
Նշենք, որ ԱԺՄ նախագահ, Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ներքաղաքական կյանքից հեռացել էր 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ու նրա ներկա կամ նախկին կուսակիցները, որոնք լքել են ԱԺՄ-ն և իրենց կուսակցությունները ստեղծել, սրանից առաջ ևս հայտարարում էին, թե քննարկում են վերամիավորման հարցն ու պատրաստվում ակտիվ մասնակցել ներքաղաքական կյանքին:
ԱԺՄ-ն ներքաղաքական կյանքից հեռացել էր 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո:











































