Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու հարցը հոկտեմբերի 21-ին քննարկվելու է ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում։
Դրանում ընտրվելու են ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու թեկնածություն ներկայացրել է նաև 1990-ական թվականների կեսերին, սակայն ձախողվել է։ Այժմ նրա հույսը մուսուլմանական և թյուրքալեզու երկրներն են, ինչպես նաև Չմիավորման շարժման անդամ երկրները։ Ռուսաստանը նույնպես կողմ է դրան։
ՄԱԿ-ի ԱԽ-ը բաղկացած է 15 անդամներից, որոնցից 5-ը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) մշտական անդամներ են, իսկ 10-ը՝ ժամանակավոր անդամներ։