Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահական ապարատի մամլո ծառայությունը։
Աբդուլլահ Գյուլն Ալիևին շնորհավորել է անկախության 20-ամյակի կապակցությամբ՝ նրան հաջողություններ մաղթելով պետական գործունեության մեջ։ Ալիևն իր հերթին Գյուլին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ուշադրության համար։
Հեռախոսազրույցի ժամանակ երկու նախագահները վստահություն են հայտնել, որ հետագայում նույնպես զարգացում կապրեն երկու երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերությունները։









































