Հոկտեմբերի 17-ին`ժամը 14.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 19.15-ի սահմաններում Լոռու մարզի Գուգարք գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Արթուր և Արտակ Սաքանյաններ» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանի բարձր ճնշման ագրեգատում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է նշված ագրեգատը, լցակայանի հենապատը, կոտրվել են մոտակա բնակելի տների պատուհանների ապակիները:
Զոհեր և վիրավորներ չկան:











































