Wednesday, 10 06 2026
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել

Սպազմե՞ր, թե՞ իմիտացիա

Ըստ ամենայնի` առաջիկայում հանրային շրջանակներում կրկին հրատապ կամ առաջնային է դառնալու այն հարցը, թե արդյո՞ք խաղ է ներիշխանական ճամբարում առկա հակասությունը՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Իսկ որ հակասությունը հասունանում է, և այն առաջիկայում կարող է վերածվել անգամ կոալիցիայի պառակտման, թերևս բավական շոշափելի և նաև հավանական է:

Հենց միայն այն, որ Հայաստանում այլևս ակնհայտորեն խախտվում են ընթացիկ տարվա փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի դրույթները, և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարում են միմյանց հետ մրցակցելու մասին, վկայում է, որ իշխանական ճամբարում կատարվում են լուրջ գործընթացներ, որոնք միտված են առաջիկա ընտրական փուլի նախապատրաստությանը: Եվ հարցն այստեղ լինելու է այն, թե անհամաձայնություն կամ մրցակցություն խաղալն այդ կուսակցությունների համատեղ նախապատրաստության ծրագրի մա՞ս է, թե՞, այդուհանդերձ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իսկապես ինչ-որ բան չեն կարողանում կիսել կամ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել:

Այս հարցը՝ խաղ թե իրականություն, կա 2006 թվականից, երբ ստեղծվեց ԲՀԿ-ն և սկսեց հայտարարել ՀՀԿ-ից ավելի մեծ կուսակցական թիվ ունենալու մասին: Բայց հետո ԲՀԿ-ն ընդամենը մի քանի մանդատ ստացավ և ՀՀԿ-ի գթառատության շնորհիվ կազմեց կոալիցիայի մաս: Ստացվեց, որ նախընտրական հատվածում նրա սուր հակադրությունը թատրոն էր: Իրականում մենք, թերևս, շտապում ենք՝ այդպիսի եզրակացություններ անելով: Եթե ԲՀԿ-ն, ասենք, 2006 թվականի ընտրությանը ՀՀԿ-ի հետ կոշտ մրցակցում էր նախընտրական հատվածում, իսկ հետո մաս կազմեց կոալիցիային՝ առանց որևէ բողոքի, դա դեռ չի նշանակում, որ նախընտրական թեժ հակադրությունը նրանց բեմադրած թատրոնն էր: Մինչ այդ, իհարկե, հենց սկզբից պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության մեջ որքան էլ սուր լինեն անհամաձայնություններն ու մրցակցությունը, միևնույն է, դրանք չեն վերածվի վերջնական և կոշտ առճակատման:

Դա բացառվում է, և կարող է լինել միայն տոտալ քաղաքացիական պատերազմի դեպքում, ինչը Հայաստանում չեն հանդուրժի առաջին հերթին համաշխարհային քաղաքականության հզոր կենտրոնները՝ Մոսկվան, Փարիզ-Բրյուսելն ու Վաշինգտոնը: Իսկ մնացյալ դեպքերում, ներիշխանական հակադրությունը կրելու է փուլային բնույթ, երբ կողմերը կվիճեն, բայց մոտենալով վեճի կրիտիկական կետին, կսթափվեն ու կգան նոր պայմանավորվածության՝ «համատեղ հանցանքի» սկզբունքի վրա ձևավորված համակարգը ճակատագրորեն չվտանգելու համար: Սակայն, ամեն մի նոր, ամեն մի հերթական փուլում, կողմերը վեճից հետո առավել դժվար են պայմանավորվելու, և այդ պայմանավորվածությունն առավել կարճ է տևելու, առավել դժվար է լինելու պահել:

Դրա վկայությունը հենց այն է, որ եթե Հայաստանի իշխանության առաջին կոալիցիոն համաձայնությունը տևեց երեք տարի՝ 2003-2006 թվականները, ապա երկրորդը տևեց արդեն մոտ մեկ տարի՝ 2007-2008-ը, քանի որ ՀՅԴ-ն երկրորդ անգամ կոալիցիա կազմելիս հայտարարեց, որ դա անում է մեկ տարվա համար՝ մինչև նախագահի ընտրություն: Իսկ հիմա էլ մենք տեսնում ենք, թե ինչպես շատ կարճ է տևում ընթացիկ տարվա փետրվարի 17-ի նոր պայմանավորվածության հարգումը կամ պահպանումը:

Այդ ամենը, մեղմ ասած, անլուրջ կլինի վերագրել թատրոնի, որովհետև ամեն մի հերթական փուլից հետո Հայաստանում արձանագրվում է ներքաղաքական իրավիճակի էական փոփոխություն, և ամեն անգամ ակնհայտ է դառնում, որ իշխանությունը վիճերի մեջ է մտնում ավելի արագ, քան վեճից հետո կհասցներ վերականգնվել: Իսկ վերականգնվելն այս դեպքում նաև ֆինանսական և նյութական իմաստ ունի, քանի որ իշխանության պայմանավորվածությունները սովարաբար ցեմենտվում են հենց այդ բաղադրիչով, որովհետև Հայաստանում իշխանության բանաձևն ու երաշխիքները տնտեսական կապիտալի տնօրինման մեջ են:

Ու ներիշխանական վեճերի գաղտնիքն էլ հենց, թերևս, այն է, որ այդ կապիտալը զգալիորեն նվազում է, ինչպես նաև նվազում են այն հասարակության հաշվին ուղղակիորեն թալանի միջոցով համալրելու հնարավորությունները, որովհետև հասարակությունն այլևս փող չունի, որ թալանեն, ու նաև համբերությունն է կամաց-կամաց նվազում: Նաև հիմա հասարակությունն այլևս չունի նախկին միամտությունը, որ հեշտությամբ տրվի իշխանության դատարակ խոսքերին:

Թեկուզ փոքր, բայց գործեր են պահանջվում: Այդ ամենն իշխանությունից պահանջում է նյութական ռեսուրս: Իսկ քանի որ Հայաստանը հայտնվել է այդ ռեսուրսների սղության «գեոմագնիսական» դաշտում, անհրաժեշտություն է առաջանում արդեն գործողության մեջ դնել կուտակած անձնական ռեսուրսները: Այստեղ է, որ որևէ մեկը չի ցանկանում հենց այնպես գնալ դրան, լավ հասկանալով, որ զիջում է իր անվտանգության երաշխիքները:

Հետևաբար՝ իշխանության համատեղ ծրագրերին ռեսուրս տալու համար տարբեր խմբերն ու անհատները պահանջում են համարժեք ռեալ երաշխիքներ, որ փոխհատուցեն տնտեսական կապիտալի այդ «հանձնման» հետևանքով թուլացող դիրքերի ամրությունը: Հենց այդ հողի վրա է առաջանում ներիշխանական մեծ հակասությունը, կամ ավելի ճիշտ՝ հակասություններ ծնող մթնոլորտը: Դրա կատակլիզմները հաղթահարելը իշխանության համար ավելի ու ավելի դժվար է դառնում, ինչի հետևանքով էլ մենք ականատես ենք լինում ներիշխանական պերմանենտ հակասությունների, որոնք արդեն ավելի շատ համակարգային սպազմեր են, քան իմիտացիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում