Tuesday, 16 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ

Մայրաքաղաք մտնող ճանապարհների բարեկարգումը կավարտվի այս ամսվա երկրորդ կեսի վերջում

«Հեղեղատարների հետ կապված նորոգման աշխատանքները ժամանակին պետք է ավարտել, որպեսզի անձրևների շրջանում խնդիրների առաջ չկանգնենք»,-նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին` քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագացնել աղի ու ավազի կուտակման, ինչպես նաև համապատասխան մեքենամեխանիզմների վերազինման հետ կապված աշխատանքները:

Կոմունալ տնտեսության վարչության պետը ներկայացրել է Երևանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում իրականացված ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն կատարվել է 13.903 գծմ ջրթափ խողովակների նորոգում, ջերմամեկուսացվել է 2200 գծմ խողովակ, ապակեպատվել 9136 քմ տարածք, 480 մուտքերում տեղադրվել են նոր դռներ:

Աղբահանության պայմանագրերի կնքնման և հավաքագրման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ օգոստոսի համեմատությամբ հավաքագրման աճը սեպտեմբերին կազմել է 8.7 տոկոս:
Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունների կողմից սահմանված ժամկետում աշխատանքներն իրականացնելու, անվտանգության կանոնների և պայմանագրային մյուս պարտավորությունների կատարման վերահսկման նպատակով:

«Յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր փոքր կենտրոնը՝ հրապարակով, ժամանցային և մշակութային կենտրոններով և սպասարկման այլ կետերով: Այդպիսով մենք թե կընդալայնենք Կենտրոն հասկացությունը, և թե կնպաստենք մայրաքաղաքում նոր գրավիչ վայրի ձևավորմանը» -նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Ծրագիրը 2012թ. իրագործելու նպատակով քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատական ՝ միաժամանակ ակտիվացնելով աշխատանքը ներդրումային հոսքերի ներգրավման ուղղությամբ:
Ներդրումային խոշոր ծրագրերում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածության հետ կապված առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ 3 համաբուժարաններ արդեն համագործակցության առաջարկներ ունեն:

«Մենք պետք է համոզվենք, որ ներդրումային ծրագրերի շնորհիվ առողջապահության ոլորտը կբարձրացնի առողջապահական հիմնարկների որակական չափանիշները և մասնավորի ու պետականի համագործակցությունը ցանկալի զարգացում կունենա: Դրա համար շատ կարևոր է, որ նախ և առաջ բոլոր բուժհիմնարկներն ունենան իրենց զարգացման և ներդրումային ծրագրերն ու առաջարկները»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ներկայացվել է նաև տրանսպորտային միջոցներով Երևան մուտք գործող զբոսաշրջիկների համար մայրաքաղաքի փողոցները և տեսարժան վայրերն ավելի հասանելի դարձնելու նպատակով համապատասխան վայրերում ցուցիչ վահանակներ տեղադրելու ընթացքի հետ կապված աշխատանքները:

Կամուրջների և փողոցների թեք լանջավոր հատվածների կանաչապատման և հենապատերի կառուցման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ համապատասխան աշխատանքներ են ընթանում մի շարք հատվածներում:

Մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների և դրանց հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման և ձևավորման աշխատանքների ընթացքի հետ կապված բնապահպանության վարչության կողմից զեկուցվել է, որ Երևան – Արգավանդ ուղետարին հարակից տարածքի 3,2 հեկտարը բարեկարգված է, անցկացված է ոռոգման ցանց և այժմ կատարվում է սիզամարգի ցանք: Երևան-Սևան մայրուղում ևս ավարտվել են բարեկարգման և ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները, կատարվել է կանաչապատում`մշտադալար տնկիներով ։ Երևան-Աշտարակ մայրուղու հատվածում փոխվել են մայթերի եզրաքարերը, ընթացքի մեջ են հողային աշխատանքները, անցկացվում է լուսավորության համակարգ: Քաղաքապետը հանձնարարել է մինչև հոկտեմբերի վերջ ավարտել նշված ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մայրաքաղաքում շարունակվող ասֆալտապատման աշխատանքների հետ կապված` Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարել գույքագրում, ճշգրտել աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ու աշխատանքների կատարման ժամկետները:
Սպորտի բաժնի պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ներկայում մշակվում է առողջ ապրելակերպի քարոզչությանն ու մասսայականացմանն ուղղված հայեցակարգ։ Քաղաքապետը հանձնարարել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել վարչական շրջաններին և տեղերում հնարավորին շատ կազմակերպել մասսայական մարզական միջոցառումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում