Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգը պաշտպանող սիրիական «Ալ-Ռայ» հեռուստաալիքը հաստատել է լոյալիստների երկու առաջնորդների` գնդապետի որդի Խամիսի և հետախուզական ծառայությունների նախկին ղեկավար Մուհամմեդ Ալ Սենուսիի մահը:
Հեռուստաալիքի տվյալներով` նրանք զոհվել են օգոստոսի 29-ին` Տրիպոլիից 90 կմ հարավ-արևմուտք գտնվող Թարհուն քաղաքի մարտերի ժամանակ:
Հարկ է նշել, որ Լիբիայի նոր իշխանությունները դեռ մեկ ամիս առաջ էին հայտարարել Խամիս Քադաֆիի մահվան մասին: Նրանք հավաստիացնում էին, որ գնդապետի որդին թաղված է Բենի Վալիդում: Սակայն մինչ օրս Քադաֆիի կողմնակիցները այս լուրը չէին հաստատում:
Խամիս Քադաֆին գլխավորում էր լիբիական բանակի էլիտար գունդը և համարվում էր նոր իշխանությունների հիմնական թիրախներց մեկը:










































