Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Նաիրա Զոհրաբյանն արդեն դեսպաններ է ընդունում

Դեկտեմբերի 7-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Լուքի հետ (նստավայրը` Թբիլիսի):
Հանդիպման ընթացքում տիկին Զոհրաբյանը, կարեւորելով Էստոնիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերով կնքված համագործակցության համաձայնագիրը, նշեց, որ անհրաժեշտ է ավելի դինամիկ դարձնել նաեւ խորհրդարանների միջեւ համագործակցությունը՝ խորհրդարանական դիվանագիտության ճկուն լծակներն առավել արդյունավետ կիրառելու համար։ Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ Էստոնիան դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար արդեն հանել է վիզային ռեժիմը` հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ կմեկնարկեն ԵՄ-ի հետ ընդհանուր բանակցությունները՝ վիզային ռեժիմի դյուրացման շուրջ:
Անդրադառնալով «Արեւելյան գործընկերությանն» ու կարեւորելով գործընկերության ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափը` տիկին Զոհրաբյանը նշեց, որ, ցավոք, խաղի կանոնները «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրների համար չէ, որ հավասարազոր են գործում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում է գործընկերության ձեւաչափում Հայաստանի հետ համագործակցությունից եւ ընդգծեց Ալիեւի՝ օրերս արած հայտարարությունը Հայաստանին տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թողնելու վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահը տարակուսանք հայտնեց, որ ԵՄ-ն շարունակում է որեւէ կերպ չարձագանքել Ադրբեջանի ապակառուցողական քայլերին եւ գործելաոճին։ Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ակնկալում է ԵՄ-ի արձագանքը նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ռազմական բյուջեն մեծացնելու հետեւողական քայլերին։ Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հակամարտության հարցը, որի համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորեց ԼՂ-ում ԵՄ-ի կողմից հումանիտար ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ չճանաչված լինելը Արցախի ժողովրդին չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից։ Տիկին Զոհրաբյանը ընդգծեց, որ միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցների համաձայն՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան տարածաշրջանի շատ երկրներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում