Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Էլեկտրոնային հանրագիտարանների առումով ՀՀ-ն հետ է մնում աշխարհի զարգացումներից

Հայերեն Վիքիպեդիան գոյություն ունի արդեն 5-6 տարի, սակայն եթե այն համեմատենք Հայաստանին և հայերեն լեզվին բնորոշ այլ երկրների հետ, ապա համեմատաբար դանդաղ է զարգանում մի շարք պատճառներով՝ սկսած հայերեն լեզվի կրողների համակարգչային գիտելիքներից, համացանցի հասանելիությունից, կամավորության մշակույթի բացակայությունից և այլն: Նման կարծիք «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց ՏՏ մասնագետ, ազատ նախագծերի մասնակից Ալեքսեյ Չալաբյանը:

Հայերեն Վիքիպեդիան այս պահին ունի 15,600 հոդված: Վերջին կես տարին Հայկական հանրագիտարանի հրատարակչությունն իր կայքի վրա սկսեց տեղադրել որոշ թվային նյութեր, հիմնականում դպրոցական հանրագիտարանի նյութերը: Բացի այդ, մի քանի փոքր Վիքի նախագծեր կան, օրինակ՝ բժշկական, բանասիրական, որը գոյություն ունի կես տարի: 2 շաբաթ առաջ համաձայնություն կնքվեց Հայկական հանրագիտարան հրատարակչության հետ, որ իրենց հրատարակած ԽՍՀՄ հանրագիտարանից մինչև վերջին նյութերը ազատ լիցենզիայի տակ են դրվում, և կարողանում ենք օգտագործել ցանկացած տարբերակով, եթե նշում ենք հեղինակներին և հետագա փոփոխություններն արվում են նույն կերպ: Ա.Չալաբյանի խոսքով՝ դա թույլ կտա խթանել հայերեն Վիքիպեդիայի զարգացումը, քանի որ ստանում ենք մոտ 40 հազար հոդված, որի շնորհիվ ավելի ժամանակակից թեմաներ կներկայացվեն:

«Կարող ենք հույս ունենալ, որ կունենանք նախկինում հրատարակված հանրագիտարանի բնօրինակը, որի մի մասը,- այն, ինչ չկա էլեկտրոնային տարբերակով՝ 4 հատորանի հակիրճ հանրագիտարանը, Հայկական հարց հանրագիտարանը և այլն,- լինելու է wikisource.org նախագծում: Տեխնիկական աշխատանքները արդեն սկսել ենք: Իսկ այն նյութերը, որ կան թվային տարբերակով, հայտնվելու են Հայկական հանրագիտարանի կայքում (http://encyclopedia.am): Թե երբ պատրաստ կլինի՝ դժվար է ասել, բայց մինչև տարվա վերջ արդյունքներ կլինեն: Դա կախված է կամավորների քանակից»:

Ա. Չալաբյանը նշեց, որ նյութերը կարող են տարածվել նաև CD-ների վրա, որ դպրոցներին բաժանվեն, կամ այլ ֆորմատով, որ խելախոսներով (սմարթֆոն) հնարավոր լինի դիտել և այլն: Ընդ որում՝ էլեկտրոնային տարբերակով դա շատ ավելի մատչելի կլինի, քան՝ թղթայինը:

«Մեզ մոտ զարգացումները շատ դանդաղ են ընթանում, հետ ենք թե՛ տարածաշրջանի երկրներից և թե՛ լեզվի տեսակետից համեմատելիս: Այսօր շատ մտահոգիչ է հայերեն լեզվի զարգացումը, որը նման է մահանալու միտումներ ունեցող լեզուների զարգացմանը»,- նշեց Ա. Չալաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում