Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հաջորդ տարի այցելելու է Ադրբեջան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիխովը։
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս դիվանագիտական ալիքները ճշգրտում են Բեռլուսկոնիի ադրբեջանական այցի ժամկետը։ Սադիխովը հավելել է, որ հաջորդ տարի ակնկալվում է նաև Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիի այցն Ադրբեջան։
Սադիխովի խոսքերով՝ Իտալիան շահագրգռված է ադրբեջանական գազի գնմամբ: Նա ասել է, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա) գազամուղի նախագծի շուրջ։











































