«Apple ընկերությունը սկսել է նոր սերնդի iPad պլանշետային համակարգչի արտադրությունը, որը կներկայացվի հաջորդ տարվա սկզբին»,- հայտնում է All Things Digital հրատարակությունը` հղում անելով Apple ընկերության վերլուծաբանին:
Susquehanna ընկերության վերլուծաբան Ջեֆ Ֆիդաքարոն վստահեցնում է, որ ընկերությունը մեծացնում է iPad-ի պատվերների քանակը՝ 11-13 միլիոնից հասցնելով մինչև 12-14 միլիոնի:
Հինգշաբթի օրը AppleInsider կայքը, հղում կատարելով վերլուծաբանին, որը տեղյակ էր Apple-ի նախագծերին, հայտնել է, որ ընկերությունը iPad 3-ի հետ միասին մտադիր է թողարկել iPad-ի բյուջետային տարբերակ, այն կարժենա 200 դոլար:
Որպես կանոն, Apple-ը չի հայտնում մանրամասներ իր նոր սարքավորումների մասին՝ մինչև դրանց պաշտոնապես ներկայացնելը:
Apple iPad-ը համարվում է աշխարհում առավել հայտնի պլանշետային համակարգիչներից մեկը: Իր գոյության ընթացքում վաճառվել է 28 միլիոն Apple iPad:









































