«Միջազգային արժույթային հիմնադրամը (ՄԱՀ) գնահատել է Աֆիրկայի և Մերձավոր Արևելքի արաբական երկրների` ժողովրդավարական հեղափոխությունների հետևանքով կրած տնտեսական վնասը: Ըստ նրանց հաշվարկների` այն պետությունները, որտեղ տեղի են ունեցել առավել լուրջ ժողովրդական հուզումներ, կորցրել են ընդհանուր առմամբ 55 միլիարդ դոլար»,- հաղորդում է Reuters գործակալությունը:
Այդ երկրների ՀՆԱ-ն նվազել է 20.6 միլիարդ դոլարով, և ևս 35.3 միլիարդ դոլարի կորուստ են ունեցել՝ գնաճի և պետական ծախսերի պատճառով: Հիմնականում տուժել են Լիբիան և Սիրիան, որոնք զրկվել են համապատասխանաբար՝ 7.7 և 6 միլիարդ դոլար ՀՆԱ-յից: Առավել քիչ վնասներ են կրել Եմենը, Թունիսը, Եգիպտոսը և Բահրեյնը:
Ընդհանուր առմամաբ, գնահատելով «արաբական գարնան» տնտեսական բացասական հատևանքները` փորձագետները հաշվել են, որ տարածաշրջանի արտադրողականությունն ընթացիկ տարում աճել է 38,9 միլիարդ դոլարով:











































