«Իտալիայի խորհրդարանը այսօր` հոկտեմբերի 14-ին, վստահություն է հայտնել Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությանը»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Վարչապետի կոալիցիան հաղթել է 316 կողմ ձայներով, դեմ է քվեարկել 301 պատգամավոր:
Քվեարկությունը տեղի է ունեցել երկրում աճող ճգնաժամի և վարչապետի անձի շուրջ տեղի ունեցող սկանդալների ֆոնի վրա:
Անվստահության քվեարկություն անցկացվել էր այն բանից հետո, երբ օրենսդիր մարմնին չհաջողվեց ընդունել պլանային օրինագիծը, և ընդդիմությունը պահանջեց Բեռլուսկոնիի անհապաղ հրաժարականը:
Հիշեցնենք, որ վերջերս վարկային գործակալությունները բյուջետային դեֆիցիտի պատճառով իջեցրել են Իտալիայի վարկանիշը, որը եվրոգոտում ամենաբարձր ցուցանիշներն ուներ:










































