Football-rankings.info կայքը ներկայացրել է հոկտեմբերի 19-ին հրապարակվելիք ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակի իր վարկածը։ Հիշեցնենք, որ նախորդ դեպքում այս կայքն ամենայն ճշգրտությամբ գուշակեց Հայաստանի հավաքականի աննախադեպ վերելքը (44-րդ տեղ) ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում։ Դա նաև վերաբերում է մյուս հավաքականներին։
Ըստ Football-rankings.info-ի՝ Հայաստանի հավաքականը, որը հոկտեմբեր ամսին Մակեդոնիայի հավաքականի հետ տնային հանդիպումը շահել է 4։1 հաշվով և Իռլանդիայի հետ արտագնա հանդիպման ժամանակ զիջել է 1։2 հաշվով, կունենա 2 միավորի և 2 հորիզոնականի կորուստ՝ 608 միավորով հանգրվանելով 46-րդ տեղում։
Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հետ B խմբում ընդգրկված մեր մրցակիցներից Ռուսաստանի հավաքականը պահպանելու է իր ներկայիս 13-րդ տեղը՝ չնայած որ նրա միավորների քանակն աճելու է 21-ով՝ հասնելով 975-ի։
Իռլանդիայի հավաքականի միավորների քանակն աճելու է միանգամից 63-ով, ինչի շնորհիվ նա վարկանիշային աղյուսակում բարձրանալու է 4 հորիզոնականով և 812 միավորով հայտնվելու է 25-րդ տեղում։
Սլովակիայի հավաքականի միավորները նվազելու են 33-ով, իսկ նրա դիրքը՝ 2 աստիճանով։ 629 միավորով Սլովակիան զբաղեցնելու է 41-րդ տեղը։
Մակեդոնիայի հավաքականը թեև 5 միավորանոց կորուստ է կրելու, սակայն դա չի խանգարի նրան վեր բարձրանալ մեկ հորիզոնականով և 361 միավորով հայտնվել 93-րդ հորիզոնականում։
Անդորրան շարունակում է միավորներ չունենալ։
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը նահանջելու է 3 հորիզոնականով (24 միավորի կորուստ) և հայտնվելու է 67-րդ տեղում (475 միավոր)։
Շոշափելի են լինելու Ադրբեջանի հավաքականի կորուստները. նա նահանջելու է 20 հորիզոնականով և ունենալու է 94 միավորի կորուստ։ Արդյունքում, Ադրբեջանի հավաքականն իր 265 միավորով լինելու է 117-րդը։
Թուրքիայի հավաքականն իր միավորների քանակն ավելացնելու է միանգամից 49-ով և վեր է բարձրանալու 1 հորիզոնականով՝ 26-րդ տեղ (803 միավոր)։
Իրանի հավաքականը 8 հորիզոնականով վեր է բարձրանալու (50 միավորի աճ), ինչի շնորհիվ շրջանցելու է Հայաստանի հավաքականին ու զբաղեցնելու է 42-րդ տեղը (626 միավոր)։
Ամենամեծ առաջընթացը (45 հորիզոնականով) ունենալու է Ուելսի հավաքականը, որը վերջին երկու՝ Շվեյցարիայի դեմ տնային՝ 2։0 հաշվով և Բուլղարիայի դեմ արտագնա՝ 1։0 հաշով տարած հաղթանակների շնորհիվ իր միավորների պաշարն ավելացնելու է միանգամից 245 միավորով։ Դրա արդյունքում, Ուելսի հավաքականը կշրջանցի Հայաստանի հավաքականին և 619 միավորով կհանգրվանի 45-րդ հորիզոնականում։
Առաջատար 20 երկրներն են.
1. (1) Իսպանիա – 1624 (+ 19 միավոր)
2. (2) Հոլանդիա – 1425 (- 146 միավոր)
3. (3) Գերմանիա – 1352 (+ 62 միավոր)
4. (4) Ուրուգվայ – 1230 (+ 46 միավոր)
5. (7) Բրազիլիա – 1144 (+ 12 միավոր)
6. (6) Իտալիա – 1135 (- 7 միավոր)
7. (8) Անգլիա – 1101 (+ 12 միավոր)
8. (11) Հունաստան – 1044 (+ 44 միավոր)
9. (5) Պորտուգալիա – 1044 (- 114 միավոր)
10. (10) Արգենտինա – 1030 (+ 6 միավոր)
11. (17) Դանիա – 1030 (+ 137 միավոր)
12. (9) Խորվաթիա – 1015 (- 42 միավոր)
13. (13) Ռուսաստան – 975 (+ 21 միավոր)
14. (25) Շվեդիա – 955 (+ 163 միավոր)
15. (12) Ֆրանսիա – 953 (- 3 միավոր)
16. (14) Չիլի – 941 (+ 9 միավոր)
17. (15) Ճապոնիա – 924 (0)
18. (18) Շվեյցարիա – 919 (+ 33 միավոր)
19. (16) Կոտ դ’Իվուար – 899 (- 11 միավոր)
20. (19) Ավստրալիա – 868 (- 14 միավոր)









































