«Արմատ» ակումբում այսօր հյուրընկալված քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ- ադրբեջանական սահմանին կառուցվող պատին, նշեց որ հավանականություն կա, որ այդ պատը իսկապես կկառուցեն:
Ըստ նրա` այդ պատը մեկ նպատակ է ունենալու` Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, վայրագ մի պետություն, որը սպառնում է Ադրբեջանին, այսինքն` քարոզչական բնույթ է կրելու:
«Դա մի պատ է, որն այսօրվանից կարելի է անվանել «պրոպոգանդայի պատ», նկատեց քաղաքագետը` չհամաձայնելով այն տարբերակի հետ, թե պատը սնայպերների համար հատուկ թաքստոցի միջոց է. «Նրանք երեք կիլոմետրանոց պատով փորձում են ցույց տալ, թե իրենց խաղաղ բնակչությանն են պաշտպանելու կրակոցներից»:










































