Sunday, 07 06 2026
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում

Պաշտոնական. Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Երևանում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի բացմանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետն ուրախությամբ է ընդգծել, որ ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը Երևանում առաջին անգամ չի անցկացվում. «Վստահ եմ, որ ձեր աշխատանքների արդյունքները դրական կանդրադառնան ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող և զարգացող համագործակցության վրա:

Այսօրվա նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ԱՊՀ երկրներում զարգանում են նոր հասարակական, քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններ, ստեղծվում է նոր օրենսդրական դաշտ: Այս ամենն ԱՊՀ մասնակից-պետությունների իրավապահ մարմինների առջև ստեղծում է նոր խնդիրներ՝ ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար:

ԱՊՀ երկրներում տեղի ունեցող արագ, իսկ երբեմն էլ անկախատեսելի քաղաքական գործընթացները, տնտեսական և ֆինանսական բացասական երևույթները, ինչպես նաև նրանց ազդեցությունն ավելի համոզիչ են դարձնում այն, որ անհրաժեշտ է ոչ միայն համաձայնեցնել գործողությունների միասնական ռազմավարությունը, այլև ամրապնդել միմյանց միջև հետագա համագործակցությունը»:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի խնդրի դիտարկումը նիստի մասնակիցների մոտ վաղուց է դարձել ավանդույթ և այս ուղղությամբ նրանց աշխատանքների արդյունքներն արժանի են ամենաբարձր գնահատականների:

«Ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների և զենքի անօրինական շրջանառությունը, անօրինական միգրացիան և թրաֆիքինգը քաղաքական և տարածքային սահմաններ չեն ճանաչում: Այս երևույթներն այսօր իրենցից ներկայացնում են մեծ մարտահրավերներ, իրական ուժ՝ ունակ հակադրվելու պետական ինստիտուտներին և հանդիսանալու լուրջ սպառնալիք պետությունների ազգային անվտանգության ապահովմանը:

Հանցավորության միջազգայնացման գործընթացների և հանցավորության առավել վտանգավոր դրսևորումների դեմ անհրաժեշտ է միասնական և արդյունավետ դիմակայություն: Վստահ եմ՝ այսօրվա նիստն ուղղված կլինի այսպիսի համագործակցության զարգացմանը»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ այսօրվա Խորհրդի նիստում քննարկվելիք հարցերը հրատապ են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համար:

Նշելով, որ 21-րդ դարն իր հետ բերել է անվտանգության ապահովման նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնց դիմակայելը առաջնային է դարձել միջազգային հանրության ու ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է ԱՊՀ մասնակից երկրների համար մշակել համակարգված քաղաքականություն:

«Ակնհայտ է, որ անհատական պայքարը նշված հանցագործությունների դեմ դատապարտված է ձախողման: Եվ հենց այդ պատճառով է, որ այսօր մեր առջև ծառացած է ռազմավարական խնդիր` ստեղծել միասնական համակարգ և մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել խոշոր հանցավոր խմբերին: Դա են մեզ պարտավորեցնում ոչ միայն մեր երկրների բարեկամական և պատմական հարաբերությունները, այլև հանցագործությունների աճի միտումն ու ընդլայնումը:

Կարծում եմ, որ այս հանդիպման անցկացումը և դրա օրակարգում ընդգրկված հարցերը հաստատում են ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի նախարարությունների ուժերի համախմբման պատրաստակամությունը՝ հանցավորության դեմ պայքարելու համար»,- նշել է վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ Երևանում անցկացվող նիստը կնպաստի ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների միջև փոխհամագործակցության ավելի սերտացմանը:

ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք: Նիստի աշխատանքներին մասնակցում է նաև միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:

Նիստի ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում