Friday, 12 06 2026
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար

Արդեն մարդկանց ներաշխարհն են մտնում

Ըստ երևույթին, Ռուսաստանը որոշել է Հայաստանի վրա ավելացնել ճնշումն օտարալեզու դպրոցների ուղղությամբ` Հայաստանին պարտադրելով ռուսերենը: Նախօրեին տեղի է ունեցել մի միջոցառում, որին մասնակցել են ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Սերգեյ Ավերչենկոն և Հայաստանում Ռուսաստանի, այսպես ասած, ոչ պաշտոնական դեսպան Արա Աբրահամյանը:

Եվ ահա, այդ միջոցառման ընթացքում Ավերչենկոն և Աբրահամյանն իսկական ռուսական գրոհ են սկսել Հայաստանի ինքնիշխանության դեմ: Մեկը հայտարարել է, որ հայերի համար ռուսաց լեզուն անհրաժեշտ լեզու է, իսկ Պուտինն էլ` Ռուսաստանում Հայաստանի համար անհրաժեշտ նախագահ, իսկ մյուսն էլ Ռուսաստանի հայերի անունից հայտարարել է, որ նրանք 99 տոկոսով պատրաստ են Պուտինի օգտին քվեարկելուն: Ըստ երևույթին, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցից և նաև «Արևելյան գործընկերության» վարշավյան գագաթնաժողովից հետո Ռուսաստանը որոշել է ավելացնել ճնշումը Հայաստանի վրա, բայց ոչ թե քաղաքական, այլ ավելի խորքային` հասարակական հոգեբանության առումով:

Հայաստանից, բնականաբար, ոչ մի հակադարձում չկա, իսկ ազգային անվտանգության խորհուրդ կոչվող մարմնի քարտուղարի պաշտոնը ձեռք բերած անձնավորությունը, բնականաբար, հնազանդորեն լսել է այդ ամենն ու փոխանակ Հայաստանի հասարակության հոգեբանական անվտանգությունն ապահովելու մասին մտածելու, ռուս պաշտոնական դիվանագետ Ավերչենկոյին և ոչ պաշտոնական դիվանագետ Արա Աբրահամյանին խոստացել է քայլեր ձեռնարկել, որ հայկական մամուլում այլ վերաբերմունք լինի ռուսերենի և Պուտինի նկատմամբ:

Հայաստանի իշխանության նվաստացուցիչ պահվածքը արդեն գերազանցում է բոլոր սահմանները, ինչը Ռուսաստանին արդեն թույլ է տալիս, այսպես ասած, «Ճ» կարգի պաշտոնական և ոչ պաշտոնական դիվանագետների միջոցով արդեն դասեր և ցուցումներ տալ Հայաստանին: Հայաստանի իշխանության պետական արժանապատվության հսկայական դեֆիցիտը Ռուսաստանի մոտ վերացնում է ցանկացած ամոթ և դիվանագիտական էթիկայի զգացում, որովհետև այդպիսի էթիկայի զգացում ունեցող դիվանագետը որևէ պետության հանդեպ թույլ չի տա այդպիսի ուսուցողական տոնով պարտադրել իր երկրի լեզուն և ցուցում տալ, թե այդ երկրի մամուլը ինչպես վերաբերվի իր երկրի նախագահին:

Եվ թերևս ազգային արժանապատվություն ունեցող որևէ մարդ չի հայտնվի այդ անկիրթ և ամբարտավան դիվանագիտական պահվածքի ոչ պաշտոնական սպասարկողի դերում, ինչում հայտնվել է ամենայն հայոց սփյուռքահայի հավակնություններ ներկայացնող Արա Աբրահամյանը: Այդ մարդիկ դարձել են Հայաստանի պետական և ազգային արժանապատվության ոտնահարման քայլող խորհրդանիշեր, ու վտանգավորն այն է, որ այդ ամենն անում են ազգային և պետական վերամբարձ հասկացությունների մասին պաթետիկ ճառերի ֆոնին` դրա տակ իրականում տրորելով պետական արժանապատվությունը և միջամտելով արդեն ոչ միայն Հայաստանի ներքին գործերին, այլ նաև հայաստանցիների ներաշխարհին, նրանց պարտադրելով լեզու, ու նաև սեր Պուտինի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում