Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի (Դերի) քաղաքում հոկտեմբերի 12-ի երեկոյան ռումբ է պայթել: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի մշակութային միջոցառումները համակարգող կազմակերպության գրասենյակի մոտ:
Պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
2013 թվից Լոնդոնդերին պաշտոնապես կկրի «Մեծ Բրիտանիայի մշակութային քաղաք» տիտղոսը: Տեղի ազգայնականները բացասաբար են վերաբերվում այդ փաստին, և հնարավոր է, հենց նրանք են կազմակերպել պայթյունը: 2011 թ. հունվարին տեղի ազգայնական կազմակերպություններն իրենց վրա վերցրին նույն շենքի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը:
Նոր «մշակութային քաղաք» կընտրվի յուրաքանչյուր 4 տարին մեկ:








































