«ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին պատկանող «Ախթամար» ընկերությունը պատրաստվում է Գեղարքունիքի մարզում ճոպանուղի կառուցել:
«Այդ նպատակով 2009թ. շվեյցարական «Լեյտներ» ընկերությունից ձեռք է բերվել և ՀՀ տարածք ներմուծվել իտալական արտադրության ճոպանուղի և անհրաժեշտ այլ ապրանքներ: «Ախթամար»-ը պարտավորվում է մինչև 2012 թվականի հունվարի 1-ը շահագործման հանձնել ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղին, ստեղծել առնվազն 100 աշխատատեղ՝ մոտ 100 հազ.դրամ միջին ամսական աշխատավարձով: Չորս ուղևորի համար միաճոպան նստատեղերով ճոպանուղու կառուցման համար անհրաժեշտ ներդրումները կազմում են 830 մլն դրամ»,- գրում է թերթը:











































