Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որի երկիրը որպես միջնորդ էր հանդես գալիս Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության բանակցություններում, հայտարարել է, որ կողմերը հունիսի 19-ին համաձայնագիր կստորագրեն Շվեյցարիայում։
«Ինտենսիվ բանակցություններից հետո ուրախ ենք հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության համաձայնություն է հաստատվել։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։
Պաշտոնական ստորագրման արարողությունը կկայանա հունիսի 19-ին՝ ուրբաթ օրը, Շվեյցարիայում»,- գրել է Շարիֆը X-ի իր էջում։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Իրանին հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հանձնառության համար։ Միջնորդական ջանքերում ունեցած ներդրումի համար նա նաև շնորհակալություն է հայտնել Կատարին, Սաուդյան Արաբիային և Թուրքիային։
«Քանի որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, միջնորդներն այս շաբաթ կկազմակերպեն մի շարք հանդիպումներ։ Իրականացման նախապատրաստական այս քննարկումները հիմք կդառնան տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար»,- հայտնել է նա։











































