ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ նա կարող է մնալ առանց աջակցության, եթե կրկին պատերազմի Իրանի դեմ։
Ըստ պարբերականի՝ Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը պատասխանել է Իրանի հարվածներին։ Ըստ Թրամփի՝ տարածաշրջանի հինգ երկիր կապվել է իր հետ և խնդրել, որ ինքը Նեթանյահուին ստիպի դադարեցնել գործողությունները։
Թրամփը նաև նշել է, որ հունիսի 8-ի առավոտյան ուղերձներ է ստացել իրանական կողմից. նրանք ասել են, որ պատրաստ են դադարեցնել հարվածները, եթե Իսրայելն անի նույնը։ Թրամփը զանգահարել է Նեթանյահուին և խնդրել նրան ավարտել գործողությունները։
«Ես ասացի. «Բիբի՛, ավելի լավ է զգույշ լինես, այլապես շուտով մենակ կմնաս», – Axios-ը մեջբերում է Թրամփի խոսքերը։
ԱՄՆ նախագահը լրատվամիջոցի հետ զրույցում նաև նշել է, որ Իսրայելը շատ ուշ է տեղեկացրել իրենց հարվածների մասին։
«Նրանք արդեն դրա ճանապարհին էին։ Բայց ես, ի վերջո, սահմանափակեցի դրանք (խմբ.՝ իսրայելական հարվածները)», – նշել է Թրամփը։










































