Sunday, 07 06 2026
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ

Բրունո Դյութուա. «Հայաստանյան հեռահաղորդակցության շուկան զարգանում է համաշխարհային միտումներին համաքայլ»

Երեկ տեղի ունեցած «ԱրմԹեք Կոնգրես 2011» համաժողովի ժամանակ «Orange Արմենիա» ընկերության Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հանդես եկավ «Համաշխարհային միտումները հեռահաղորդակցության ոլորտում» թեմայով զեկույցով: Այն ներկայացնում էր ոչ միայն չափազանց արագ զարգացող այս ոլորտի էկոհամակարգը և ոլորտի առանցքային դերակատարներին ամբողջ աշխարհում, այլ նաև տվյալներ ամբողջ աշխարհում և Հայաստանում այս ոլորտի ծառայություններից օգտվողների «վարքագծի» և օգտագործման քանակական ցուցանիշների մասին:

Մասնավորապես, Բրունո Դյութուան ներկայացրեց տվյալներ շարժական լայնաշերտ կապի օգտագործման շարունակական աճի մասին. 2011թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշն աճել է 77 տոկոսով: Համաշխարհային ցուցանիշների համաձայն` շարժական կապի միջոցով տեսանյութերի փոխանցման ծառայությունների ծավալը կազմում է 39 տոկոս, ընդ որում` միայն YouTube կայքին բաժին է հասնում նշվածի 22 տոկոսը: Ըստ համաշխարհային ցուցանիշների` յուրաքանչյուր հաճախորդի մասով 3G մոդեմով իրականացված ներբեռնման/վերբեռնման միջին ամսական ծավալը կազմում է 2ԳԲ: Հետաքրքրական է այն փաստը, որ Հայաստանում Orange-ի ինտերնետ ծառայություններից օգտվողների պարագայում վերոհիշյալ ցուցանիշը 4 անգամ ավելի բարձր է: Հայաստանում իրենց Ինտերնետ Հիմա մոդեմով ինտերնետ ծառայություններից օգտվող 67,000 բաժանորդներից յուրաքանչյուրն ամսական սպառում է միջինում 7-8ԳԲ:

Տվյալների փոխանցման շարժական ծառայությունների օգտագործման այս կտրուկ աճը կփոխի նաև օպերատորների բիզնես մոդելը: Նախատեսվում է, որ միայն 3 տարի անց օպերատորների կողմից շարժական ծառայություններից ստացվող եկամուտների 44 տոկոսը կստացվի միայն տվյալների փոխանցման ծառայություններից, ի տարբերություն 2006թ. գրանցված 22 տոկոսի:

Պատասխանելով լրագրողների հարցերին` կապված Ֆրանս Տելեկոմ Խմբի նախագահ Ստեֆան Ռիշարի կողմից արված այն հայտարարության հետ, թե հնարավոր է արդյոք, որ Orange-ը մուտք գործի հայասատանյան օպտիկամանրաթելային կապի շուկա, Բրունո Դյութուան պարզաբանեց, որ նշվածը վերաբերում էր միջազգային կապուղիներին, և որ գաղափարը դեռևս քննարկման առաջին փուլում է և դեռ պետք է որոշակի գնահատականներ ստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում