Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France 2-ի հետ զրույցում քննադատել է Իսրայելին Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների համար:
«Իսրայելի ռազմական գործողությունները շարունակելու և Լիբանանի տարածքի օկուպացման գոտին ընդլայնելու որևէ արդարացում չկա», – ասել է նա France 2-ին՝ Իսրայելին ու «Հեզբոլլահ»-ին կոչ անելով դադարեցնել կրակը։









































