Գիտնականները հայտնում են, որ Երկրի պտույտը դանդաղում է աննախադեպ արագությամբ։ Նոր հետազոտությունների համաձայն՝ օրերի տևողությունը երկարանում է այնպիսի արագությամբ, որը վերջին միլիոնավոր տարիների ընթացքում չի գրանցվել։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին 3.6 միլիոն տարվա համեմատ այս փոփոխությունը համարվում է աննախադեպ։ Գիտնականները վերլուծել են հին ծովային միկրոօրգանիզմների բրածո մնացորդները և դրանց քիմիական կազմի միջոցով վերականգնել են անցյալում օվկիանոսների մակարդակի փոփոխությունները, ինչի հիման վրա էլ հաշվարկել են Երկրի պտույտի դանդաղման միտումը։
Հետազոտության հիմնական պատճառը կապվում է կլիմայական փոփոխությունների հետ։ Բևեռային սառցադաշտերի հալման հետևանքով ջուրը տեղափոխվում է դեպի օվկիանոսներ և ավելի շատ կուտակվում հասարակածի շրջանում, ինչի հետևանքով փոխվում է Երկրի զանգվածի բաշխումը և դանդաղում պտույտը։
Ըստ տվյալների՝ այժմ օրերի տևողությունը յուրաքանչյուր 100 տարին մեկ ավելանում է մոտ 1.33 միլիվայրկյանով։ Գիտնականները նաև զգուշացնում են, որ այս գործընթացը կարող է ազդեցություն ունենալ GPS նավիգացիայի և տիեզերական սարքերի աշխատանքի ճշգրտության վրա։









































