Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Աստանան Պուտինին դիմավորել է «թուրքական մարշով»

Մայիսի 27 -ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել է Ղազախստան։ Աստանայի օդանավակայանում նրան անձամբ դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը։ Պուտինը Ղազախստանի մայրաքաղաքում կգտնվի մինչև մայիսի 29-ը։ Այդ ընթացքում նա դեմ առ դեմ և պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ կվարի Ղազախստանի նախագահի հետ։ Ըստ Կրեմլի տարածած տեղեկության, նախատեսվում է, որ կողմերը «կստորագրեն տասնվեց փաստաթուղթ», որոնց բովանդակության վերաբերյալ մանրամասնություններ չեն հրապարակվել։

Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունները ֆորմալ առումով «դաշնակցային-գործընկերային» են, Ղազախստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ հիմնադիր անդամ է։ Վերջին տարիներին, սակայն, Աստանան ընտրել է քաղաքակրթական ինքնության օրինականացման ճանապարհը։ Ղազախստանը ինքնիշխանություն է դրսևորում նաև միջազգային և տարածաշրջանային գործընկերների, բայց հատկապես Թուրքական պետությոունների կազմակերպության հետ հարաբերություններում։ Դրանք արդեն ներառնում են անվտանգային բնագավառը, ինչի դրսևորում է մայիսի 14-ին Թուրքիայի և Ղազախստանի նախագահների կողմից Աստանայում «Հավերժական եղբայրության մասին» հռչակագրի ստորագրումը։

Խիստ ուշագրավ և ակնհայտորեն խորհրդանշանական է, որ Պուտինի Աստանա այցի օրը ղազախստանյան մերձիշխանական tengrinews-ը տեղեկություն է տարածել, որ Ղազախստանը «թուրքական Otokar ընկերության թրթուրավոր զրահատեխնիկայի արտադրություն է սկսում»» Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ, խոսքը առաջին հերթին «Tulpar թեթև տանկի մասին է, որ հագեցած է 105 միլիմիետրանոց Hitfist մարտական մոդուլով»։ Այն թուրքական Otokar -ը հստեղծել է իտալական Leonardo ընկերության հետ։ Զրահամեքենան համատեղում է բարձր շարժունակությունը և արդիական սպառազինվածությունը, կարող է ուղիղ նշանառությամբ կրակ վարել, նախատեսված է «բարդ իրավիճակում լայն սպեկտրի էքսպեդիցիոն գործողոություններ իրականացնելու համար»։

Սպառազինությունների, զինատեսակների ձեռքբերման, առավել ևս՝ արտոնագրված արտադրություն կազմակերպելու մասին ցանկացած տեղեկություն ամենից առաջ քաղաքական ուղերձ է։ Ղազախստանյան լրատվամիջոցի հաղորդագրությունը այդ առումով բացառություն չէ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հիշյալ զրահատեխնիկայի մարտական մոդուլը ստեղծվել է իտալական ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ։ Ղազախստանում այդ կարգի «թեթև տանկի» արտադրության կազմակերպումը վկայում է, որ Աստանան իր անվտանգության ապահոովման համար նախատեսում է «էքսպեդիցիոն գործողություններ իրականացնել»։

Էական չէ, թե հոսքագծից ե՞րբ է իջեցվելու «ղազախստանյան առաջին թեթև տանկը» ։ Կարևոր է ինքնին փաստը, ՀԱՊԿ գագաթաժողովում Վլադիմիր Պուտինը անդամ երկրներին առաջարկել է ռազմաարդյունաբերական «կոոպերացիա»՝ խոստանալով տրամադրել անգամ առաջավոր տեխնոլոգիաներ։ Կենտրոնական Ասիայի երկրներից ՀԱՊԿ անդամ են Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ Ղազախստանը ընտրել է թուրք-իտալական տեխնոլոգիաները, Ղրղըստանը թուրքական ԱԹՍ-երի խմբաքանակ է ձեռք բերել, իսկ Պուտինի Աստանա այցից մեկ օր առաջ Թուրքիան զինվորական տեսուչների խումբ է գործուղել Ուզբեկստան, որտեղ նրանք «կաշխատեն Ադրբեջանում արդեն իսկ իրականցված ռազմական բարեփոխումների օրինակով»։

Ուկրաինական թելեգրամյան ալիքներից մեկը, անդրադառնալով Պուտինի Աստանա այցին, գրել է, որ 2022թ․-ին Կրեմլի «խորհրդատուները նրան առաջարկել են նախ որևէ պատրվակով գրաավել Ղազախստանի հյուսիսային շրջանները, ապա նոր Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսել», բայց Ռուսաստանի նախագահը մերժել է։ Որքանո՞վ է իրականությանը գոնե մոտ այդ վարկածը, պարզել հնարավոր չէ։ Փաստ է, որ Աստանան Պուտինին դիմավորել է առերևույթ շատ ջերմ, բայց դա ոչ մի կերպ չի խոչընդոտելու Կենտրոնական Ասիայում թուրքական «մարշի ծավալմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում