Հզոր հաքերային հարձակումներից դեռ չվերականգնված ճապոնական Sony ընկերությունը կրկին դարձել է կիբերհարձակման զոհ: Այս անգամ ցանցահենները փորձել են գողանալ Sony-ի ինտերնետ ծառայությունների, ներառյալ Playstation Network-ի ավելի քան 93 հազար օգտատերերի անձնական տվյալները:
Ինչպես հաղորդում է Вести-ն, ընկերությունը հաստատել է հաքերային հարձակման փաստը, նշել է, որ ցանցահեններին չի հաջողվել մատչում ստանալ օգտատերերի բանկային հաշիվներին:
2011 թ. ապրիլից Sony-ն և նրա հետ կապված ընկերություններն անընդմեջ հարձակումների են ենթարկվում ցանցահենների կողմից: Դրանցից ամենաաղմկահարույցը Playstation Network-ի վրա կատարված հարձակումն էր, երբ անհայտ չարագործները գողացել էին շուրջ 100 հազար օգտատերերի անձնական տվյալները: Դա ընկերությանը հասցրեց հարյուրավոր միլիոն դոլարների վնաս:











































