Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության X-ի պաշտոնական էջը։
Այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում:
Բացի այդ, Նյու Յորքում Ջեյհուն Բայրամովը մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։









































