Եվրահանձնաժողովը կտրուկ նվազեցրել է ընթացիկ տարվա համար Գերմանիայի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 1,2%-ի փոխարեն ակնկալելով ընդամենը 0,6% աճ։ Որպես գլխավոր պատճառ նշվում է նավթի և գազի գների թանկացումը, որն առաջացել է Իրանի հետ պատերազմի և Օրմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով, որտեղով անցնում է համաշխարհային էներգակիրների զգալի մասը։
Նոր էներգետիկ ճգնաժամն առավել ցավոտ է անդրադառնում հենց Գերմանիայի վրա, քանի որ երկրի արդյունաբերությունը մեծապես կախված է էներգիայի սպառումից և արդեն իսկ տուժում է բարձր ծախսերից ու թույլ պահանջարկից:
Տնտեսական կանխատեսումները վատթարացել են նաև ամբողջ Եվրամիության համար (աճի տեմպը 1,4%-ից նվազեցվել է մինչև 1,1%), իսկ գնաճի սպասումները 1,9%-ից բարձրացվել են մինչև 3%։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ իրավիճակի բարելավում հնարավոր է ակնկալել ոչ շուտ, քան 2027 թվականին՝ էներգետիկ շուկաների կայունացման դեպքում:










































