Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

ԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը, որը երկօրյա այցով՝ մայիսի 11-12-ը, գտնվել է Երևանում, հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ ս․թ․ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։

Պատվիրակությունը լսել է, որ արտաքին միջամտությունը դուրս է եկել ավանդական ապատեղեկատվության շրջանակներից և այժմ ներառում է անօրինական քաղաքական ֆինանսավորում, կիբերհարձակումներ, տնտեսական հարկադրանք և ընտրական գործընթացը շահարկելու ուղղակի փորձեր: Այս հիբրիդային մարտավարության նպատակն է ոչ միայն ազդել հասարակական կարծիքի վրա, այլև ապահովել Հայաստանի վրա ազդեցության երկարաժամկետ աշխարհաքաղաքական լծակներ:

Պատվիրակությանը տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի՝ Հայաստանի վարչապետին ուղղված ուղղակի և բացահայտ խնդրանքների մասին, Ռուսաստանից եկած հայկական սփյուռքի ներկայացուցիչների քվեարկությունը հեշտացնելու և հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից սփյուռքի այս հատվածին Հայաստան այցելելու և ընտրությունների օրը քվեարկելու համար ֆինանսական բնույթի խրախուսանքների մասին:

Պատվիրակությունն ընդգծել է, որ նման միջամտությունը մշտական և հարմարվողական սպառնալիք է, որը տարածվում է ընտրական շրջանից շատ հեռու:

Պատվիրակությունը նաև նշել է իշխող կուսակցության որոշ արևմտյան գործընկերների կողմից ցուցաբերվող դեկլարատիվ աջակցությունը:

Պատվիրակությունը ողջունում է Հայաստանի իրավական և նորմատիվ-իրավական դաշտը՝ ոչ իրավաչափ ազդեցությանը հակազդելու համար: Այնուամենայնիվ, օգտակար կլինի ամրապնդել առկա մեխանիզմները՝ քողարկված, համակարգված և միջսահմանային սպառնալիքներին հակազդելու համար: Պատվիրակությունը գտնում է, որ շտապ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, միջգերատեսչական համակարգման ուժեղացում և քաղաքական ֆինանսավորման ոլորտում թափանցիկության բարձրացում:

Ընդհանուր առմամբ դիտարկելով նախընտրական իրավիճակը՝ պատվիրակությունը նաև մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ ուղղված ապատեղեկատվության սաստկացման կապակցությամբ: Նյութերը, ինչպիսիք են «օտարերկրյա գործակալներ» լինելու մեղադրանքները, խաթարում են հասարակության վստահությունը և սահմանափակում քաղաքացիական տարածքը: Պատվիրակությունը լսել է սոցիալական ցանցերում համակարգված ոչ հավաստի գործունեության և մանիպուլյատիվ բովանդակության մասին հաղորդագրությունները և հույս հայտնել, որ տեխնոլոգիական ընկերություններն ավելի վճռական գործողություններ կձեռնարկեն նման արշավների դեմ:

Պատվիրակությունը մտահոգված է նաև աճող իրավական ճնշումներով, ներառյալ հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցերը (SLAPPs), որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության, լրագրողների և ընտրությունների դիտորդների դեմ: Նման մարտավարությունը կարող է հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման և ժողովրդավարական մասնակցության զսպման։ Պատվիրակությունն ընդգծել է, որ ակտիվ, անկախ քաղաքացիական հասարակությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական ընտրությունների համար և պետք է պաշտպանված լինի ահաբեկումից:

Պատվիրակությունը նաեւ նշել է աննախադեպ ազդեցությունը Հայ Առաքելական եկեղեցու քաղաքականությունը ։

Քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը շարունակում են կարևոր նշանակություն ունենալ, հատկապես հաշվի առնելով օրենսդրության վերջին փոփոխությունները, որոնք բարձրացրել են նվիրատվության սահմանները՝ առանց վերահսկողության բացերը լիովին վերացնելու:

Պատվիրակությունն ընդգծել է, որ ընտրությունների ազնվության ապահովումը պահանջում է համագործակցություն ազգային իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև, ինչպես նաև թվային հարթակների պատասխանատու գործողություններ: Այն ողջունել է Հայաստանի իշխանությունների և շահագրգիռ կողմերի կառուցողական համագործակցությունը հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ՝ ընդունելով քվեարկության կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական և աշխարհաքաղաքական ուղու համար, հատկապես շարունակվող խաղաղ ջանքերի և տարածաշրջանային բարեփոխումների ֆոնին։

Պատվիրակությունը բարձր է գնահատել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, ինչպիսիք են տեղեկատվական համակարգերի գործակալության հետ վերապատրաստումն ու գործընկերությունը՝ ուղղված կիբերանվտանգության բարձրացմանը:

Ընտրությունների օրվանից կարճ ժամանակ առաջ ԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ակտիվացնել ջանքերը օտարերկրյա միջամտությունից պաշտպանվելու և բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Այն կոչ է անում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին շարունակել իրենց կենսական դերը ժողովրդավարական չափանիշների մոնիտորինգի, հաշվետվության և առաջխաղացման գործում:

ԵԽԽՎ-ն 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին դիտորդական լիարժեք առաքելություն կուղարկի ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի դիտորդների հետ միասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում