Wednesday, 15 07 2026
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

«Գովք հիմարության»

Հայրենական «պատասխանատու» լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով «իր աղբյուրներին», գրել է, որ Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Երևան այցը «կգնահատի որպես հակառուսաստանյան»։ Հրապարակման ներքո ընթերցողներից մեկը թողել է մեկնաբանություն: «Իսկ Ռուսաստանը ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկում Ալիև-Զելենսկի համագործակցության դեմ»։

Հարցը տրամաբանական, բայց միաժամանակ էլ հուզական է։ Ռուսաստանը մոտ երկու տասնամյակ է՝ ՆԱՏՕ-ին «թշնամական կառույց» է ճանաչել, բայց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղում համատեղ «բարդ օպերացիա է իրականացրել»՝ ինչպես քառասունչորսօրյա պատերազմից հետո բացահայտել է Սերգեյ Շոյգուն։

Այնպես որ, մեր խնդիրը չէ, թե Պուտինը Զելենսկու Ադրբեջան այցը և Ալիևի հետ սպառազինությունների համատեղ արտադրություն սկսելու նրա պայմանավորվածությունը ինչպես է գնահատում։ Մեզ առավելապես պետք է հուզի, թե հայաստանյան լրատվամիջոցները և քաղաքական որոշ գործիչներ ինչո՞ւ են Ռուսաստանի ուշադրությունը հրավիրում Զելենսկու Երևան այցի հավանականության վրա կամ «Մոսկվայի պատվերով» ինչո՞ւ են հանրությանը ներշնչում, որ եթե Ուկրաինայի նախագահը «չտա աստված»՝ Հայաստան ժամանի, ապա «Պուտինը մեզ օրվա հացից կզրկի»։

Նման քարոզչություն պատվիրողները և իրականացնողները Հայաստանի քաղաքացուն փաստացի թերարժեքություն են ներշնչում և նվաստացնում ազգային պետությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը գումարվում է Երևանում, և ովքեր պիտի հրավիրվեն՝ ԵՄ և Հայաստանի որոշելիքն է, ոչ թե՝ Վլադիմիր Պուտինի։ Մինչդեռ «պատասխանատու» լրատվամիջոցը հանրությանը հակառակն է քարոզում։

Ըստ էության, դա Ռուսաստանի նկատմամբ հանրային վերաբերմունքին դրական ոչինչ չի տալիս։ Ավելին, պարզորոշ հասկացվում է, որ խնդիրը Վլադիմիր Զելենսկու Երևան ժամանելու մեջ չէ։ Մոսկվան չի ընդունում Եվրամիություն-Հայաստան գործընկերությունը, դեմ է Հայաստանի անվտանգային միջավայրի և արտաքին բոլոր տեսակի կապերի բարելավմանը։

Այս համատեքստում հազիվ թե հանրային ռուսաստանամետ տրամադրվածության «բում» լինի։ Ընդհակառակը, «կացնային» այդ վերաբերմունքը միայն մեծացնելու է Վլադիմիր Պուտինից հիասթափվածների թիվը։ Մոսկվայի քաղտեխնոլոգիական «դպրոցը», երևում է, մնացել է անցյալ դարասկզբի «մակարդակին», ինչը վկայում է Ռուսաստանի իշխանությունների քաղաքակրթական ժամանակավրեպությունը։

Կարևոր է նաև դիտարկել, որ հայրենական ընդդիմությունը, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին և բոլոր եվրոպամետներին «սորոսական» և «ժեխ» է անվանում, իրականում ինքն է «պլեբսի» վրա խաղադրույք դրել, որովհետև միայն այդ խավն է մնացել «ամեն ինչ Պուտինն է որոշում» և «առանց Ռուսաստանի մենք կորած ենք» խորհրդային մտակաղապարների գերի։ Ըստ այդմ, Զելենսկու դեմոնացման և Պուտինի անունից սպառնալիքների քարոզչությունը վստահաբար կարելի է անվանել «գովք հիմարության»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում