Հայաստան-Իռլանդիա խաղից ակնկալիքս մեծ է, որովհետև մեր հավաքականը սկսել է շատ լավ խաղալ: Խնդիրն այլ է` մեր հավաքականը ուրիշ երկրում է խաղում: Իռլանդիան էլ, ամեն դեպքում, Սլովակիա չէ, ոչ էլ Անդորրա: «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսելով մեր թիմի հաջողությունների մասին՝ ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը:
«Ինձ շատ ուժեղ կզգամ ու շատ-շատ կուզեմ, կաղոթեմ անգամ, որ մեր թիմը հաղթի: Մեր թիմն արժանի է լինել Ուկրաինայում»,- ավելացրեց երգիչը: