Եվրամիությունը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճռի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Դատարանը չի համապատասխանում միջազգային չափանիշներին՝ արդար, տրանսպարենտ և անկախ դատական գործընթացի տեսանկյունից, ինչը մենք բազմիցս կոչ ենք արել նախորդ հայտարարություններում»,- ասել է նա:
Այսօր Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը ստորագրելիս պաշտոնական դիրքը չարաշահելու համար և դատապարտել 7 տարվա ազատազրկման: