«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանություններն ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի միջոցով դիվանագիտական խողովակները գործի են դրել՝ եվրոպական երկրներում գտնվող և հիմնականում քաղաքական ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար. «Իսկ նպատակն այդպես Հայաստան վերադարձողների թվաքանակ ապահովելն ու արտագաղթի ծավալները կոծկելն է»:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ որևէ մեկը քաղաքական ապաստան խնդրողների ճամբարներ մուտք գործելու իրավունք չունի, և այդ ճամբարներում գտնվողների մասին տեղեկություններ չեն կարող իմանալ:
«Գուցե ֆորմալ առումով այդպես է, բայց չմոռանանք, որ Հայաստանն այլ երկրներում ապօրինի կերպով գտնվող իր քաղաքացիներին համապատասխան միջազգային համաձայնագրերի հիման վրա պարտավոր է ընդունել»,- հավելում է թերթը:











































