Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վստահ չէ, թե արդյոք Իրանի ժողովուրդը կկարողանա տապալել երկրում գործող իշխանությունը։
Նեթանյահուն նշել է, որ Իրանի իշխանությանը մարտահրավեր նետելը հնարավոր չէ առանց իրանցիների պատրաստակամության։
«Դուք կարող եք մարդուն տանել ջրի մոտ, բայց չեք կարող ստիպել նրան խմել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ վերջնական որոշումը կախված է հենց Իրանի քաղաքացիներից։
Խոսելով Իրանում հնարավոր ռեժիմի փոփոխության մասին՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը փորձում է ստեղծել դրա համար նպաստավոր պայմաններ՝ այդ թվում օդային հարվածների միջոցով։
Նրա խոսքով՝ նման գործողությունները պետք է իրանցիներին հնարավորություն տան դուրս գալ փողոց և արտահայտել իրենց դժգոհությունը իշխանություններից։
«Մենք ասել էինք՝ օգնությունը ճանապարհին է։ Օգնությունն արդեն եկել է, և դեռ շարունակվելու է»,- ասել է նա։









































