Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Լավրովը բացահայտեց Պուտինին

Մենք բազմիցս ենք ասել, որ չի կարելի իրադարձությունները հիացմունքով ընդունել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «տեղն է դնում» եվրոպացիներին, Վլադիմիր Զելենսկուն և նրանցից պահանջում կատարել… Այդ ամենը լավ է, եթե մենք ուզում ենք Ուկրաինայում խաղաղության հասնել, բայց մենք դեռ չենք հասել: Բանակցությունները շարունակվում են, երկրորդ փուլը կկայանա Աբու-Դաբիում, այնտեղ դեռ առջևում երկար տարածություն կա: Այդ մասին НТВ հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ո՞վ և ե՞րբ է ասել, որ չի կարելի հիանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ, Լավրովը, բնականաբար, չէր կարող մասնավորեցնել, բայց ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացի ուշադիր հետևող փորձագետները, անկասկած, հիշում են անցյալ տարեվերջին նրա և արտաքին քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովի «մրցամարտը». Լավրովն իրեն թույլ էր տվել ասել, որ Անքորիջի «լիցքերն սպառված» են, ինչին Ուշակովը հակադարձել էր, թե «Ալյասկայի գագաթնաժողովի պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ»:

Ամիսներ հետո, կարծես, Վլադիմիր Պուտինը համոզվել է, որ ԱՄՆ նախագահի հետ «գործարքի» լավրովյան գնահատականը հիմնավոր է: Կամ, գուցե, բանավեճը շարունակվում է, և Լավրովը հարկադրված է հրապարակային բացահայտում անել առ այն, որ Պուտինը Թրամփի նկատմամբ «անհիմն հիացմունք է տածում»: Ավելի լայն կոնտեքստում դա նշանակում է, որ ՌԴ ռազմաքաղաքական վերնախավը Միացյալ Նահանգների հարցում վերջնական դիրքորոշում չունի, պարզ չէ՝ ԱՄՆ-ը դիտարկել «հավաքական Արևմո՞ւտք, որ Ռուսաստանին թշնամի» է, թե՞ դիտարկել որպես «նոր աշխարհակարգի հաստատման գործընկեր»:

Խիստ ուշագրավ է Լավրովի դիտարկումը, ըստ որի Միացյալ Նահանգները Ռուսաստանին «միջուկային էներգիայի համաշխարհային շուկայում մարտահրավեր է նետում»: ՌԴ արտգործնախարարը պարզաբանել է, որ այն երկրներում, ներառյալ հարեւանները, որտեղ Ռուսաստանը «արդեն իսկ նախագծեր, աշխատանքի փորձ ունի, ամերիկացիները գործում են, որպեսզի նրանց էներգետիկան վերաորակավորեն ըստ իրենց չափանիշների»: Լավրովը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «չլսող երկրների» նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ, սահմանում «երկնային մաքսատուրքեր» և հասկացնում, որ «Ռուսաստանի հետ չպետք է աշխատել»:

Հարցազրույցի այդ հատվածը ՌԴ արտգործնախարարն ամփոփել է այսպես. «Մեզ համար առևտրային, տնտեսական և արտարժույթային պատերազմի այդ մեթոդներն անընդունելի են, քանի որ դոլարով չարաշահումները հասել են աննախադեպ չափերի, իսկ գլխավորն այն է, որ ամերիկացիները դա նույնիսկ չեն փորձում թաքցնել»: Ուշագրավ է, որ միջուկային էներգետիկայի վերաորակավորման ամերիկյան ծրագրի մասին Լավրովը խոսել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երևան այցին զուգահեռ: Փետրվարի 9-ին Հայաստանը և ԱՄՆ-ը հայտարարել են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի բնագավառում համագործակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին:

Ռուսաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ի առևտրային, տնտեսական և արտարժույթային քաղաքականությունը միանշանակորեն «անընդունելի» է որակում: Միաժամանակ նա ակնարկում է, որ ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացի «առջևում դեռ երկար տարածություն կա»: Լավրովի հարցազրույցի գլխավոր ուղերձն, այսպիսով մեկն է, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մնում են մրցակիցներ, իսկ իրադարձությունները զարգանում են այն տրամաբանությամբ, որ Մոսկվան և Վաշինգտոնը «կթշնամանան»: Բացառված չէ, իհարկե, որ ՌԴ ԱԳ նախարարը, որի պաշտոնանկությունը կանխատեսվում էր դեռևս անցյալ տարեվերջին, «բացառապես անձնական գնահատական է հնչեցրել և ըստ այդմ էլ չափազանց հոռետեսական կանխատեսում արել»: Ամեն դեպքում, սակայն, նա «բացահայտել» է Պուտինին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում