Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն անձամբ խնդրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթ չհարվածել Կիևին և ուկրաինական այլ քաղաքներին, ինչին ի պատասխան ստացել է ՌԴ նախագահի համաձայնությունը։
Այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ տարածելով ԱՄՆ նախագահի համապատասխան հայտարարությունը պարունակող տեսանյութը։
«Ես անձամբ խնդրել եմ Պուտինին մեկ շաբաթ չռմբակոծել Կիևը և ուկրաինական մյուս քաղաքները։ Նա համաձայնել է դա անել։ Պետք է ասեմ, որ դա շատ հաճելի էր»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։










































