Երեկ կայացան «Եվրո-2012»-ի ընտրական փուլի հերթական հանդիպումները:
Հայաստան-Մակեդոնիա (4:1) հանդիպումից հետո մեկնարկեց Սլովակիա-Ռուսաստան խաղը: Ամբողջ աշխարհի հայերը սպասում էին Սլովակիայի հաղթանակին. վերջինիս հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը հնարավորություն կունենար անմիջապես հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Այդուհանդերձ, ռուսները հաղթեցին և վաստակած 20 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հանդիպման 71-րդ րոպեին միակ գոլը խփեց Ալան Ձագոևը:
Ցավոք, հաղթանակ տոնեց նաև Իռլանդիայի հավաքականը: Տրապատոնիի սաները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Անդորրայի դարպասն ու վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականին գերազանցում են մեկ միավորով:
3 օր անց կկայանա Հայաստանի ամբողջ պատմության կարևորագույն խաղը. Դուբլինում Իռլանդիային հաղթելու պարագայում Հայաստանի հավաքականն իրավունք կստանա մասնակցել անցումային հանդիպումներին, որտեղ հաջող հանդես գալու դեպքում «Եվրո-2012»-ի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա: Հաղթանակ, հաղթանակ և միայն հաղթանակ է հարկավոր: