Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) աշխարհիկության ճանապարհին կարևոր պատմական քայլ է գործել։ Խոսքը ԹԱՄԺ-ի պահապան գումարտակի վերացման մասին է։
Թուրքական խորհրդարանը բազմամյա քննարկումներից հետո վերջապես որոշեց գործուն քայլ կատարել այդ ուղղությամբ։
ԹԱՄԺ-ի պահապան գումարտակը վերացվելու է 2015 թվականին, և փոխարենը ստեղծվելու է Անվտանգության ծառայություն անունով նոր կառույց, որն էլ կապահովի թուրքական խորհրդարանի անվտանգությունը։ Այն ենթարկվելու է ԹԱՄԺ խոսնակին։








































