ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումը Մինսկի գործընթացը դադարեցնելու մասին՝ շնորհավորելով Հայաստանին և Ադրբեջանին խաղաղությանն ուղղված այդ քայլի համար։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Ես ողջունում եմ ԵԱՀԿ նախարարական խորհրդի որոշումը Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ: Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ այս կոնկրետ քայլի համար, որը դիվանագիտության ազդեցության հզոր վկայություն է», – գրել է նա:









































