Tuesday, 16 06 2026
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը

Սե՛րժ, խնդրում եմ, բա՛ց զուգարանները. Լ. Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում կայացած այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ կա մի հարց, որը շատ է հետաքրքրում ժողովրդին: Խոսքն իշխանության գալու դեպքում Կոնգրեսի կադրային քաղաքականության մասին է:

Տեր-Պետրոսյանը նշեց, որ Կոնգրեսը դրանից առաջ էլ նախագահական ընտրությունների իր նախընտրական դաշինքը գործարքի վրա չի հիմնել: Նա վստահեցրեց, որ Կոնգրեսի անդամ կուսակցություններից որևէ մեկի ղեկավարն իր հետ հանդիպումներում չի բարձրացրել պաշտոնի հարց: Ընդամենը երկու հոգին են այդ հարցը բարձրացրել, ում անուններն ինքը չի տա, բայց նրանցից մեկը այդպես էլ չի միացել իրենց նախընտրական դաշինքին, իսկ մյուսն էլ մասամբ միացել է, իսկ այնուհետև չի անդամակցել ՀԱԿ-ին:
«Իմացե՛ք, մինչև հիմա չի եղել, եթե մենք գանք իշխանության էլ, այդպիսի գործարք երբեք չենք կնքելու: Ես, անգամ հանուն մեր հաղթանակի, չեմ գնա այդպիսի գործարքի»,-շեշտեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա հայտարարեց, որ կադրային քաղաքականության ավանդույթներ է պետք ունենալ, ինչը բնորոշ է այն ժողովուրդներին, որոնք ունենում են մի քանի հարյուր տարվա անընդհատ պետականություն, որը, Հայաստանը չի ունեցել, և մեր անընդհատ պետական վերջին փորձը 1918 թվականից մինչև այսօր ընկած ժամանակահատվածն է:
«Գալիս ենք իշխանության, դա հաստատ է լինելու, չկասկածե՛ք, և իշխանության գալուց հետո մենք պետք է ձգտենք, ես չեմ ասում միանգամից դա հնարավոր է իրականացնել, ձգտենք ստեղծել մերիտոկրատիկ պետություն` մերիտոկրատիա: Դա կարելի է թարգմանել «արժանավորների պետություն», այսինքն գլխավոր սկզբունքը լինելու է պաշտոնյաների, կադրերի արժանիքը՝ ով ինչ պաշտոնի արժանի է, դրանից ավելին չի զբաղեցնելու»:

Տեր-Պետրոսյանը նշեց, որ ամենադասական մերիտոկրատիկ պետությունը Չինաստանն է, և հենց դա է Չինաստանի 3000-ամյա պետականության անընդհատ գոյության գաղտնիքը: Նա նաև նկատեց, որ Կիլիկյան հայկական պետությունում էլ պետական հետաքրքիր համակարգ է եղել, որի մի մասը բյուզանդականի, մյուս մասը` մոնղոլականի կիրառումն էր: Վերջինս ևս, ըստ Տեր-Պետրոսյանի. կայուն համակարգ է եղել, որի առանցքն այն էր, որ իշխանությունը թագավորական դինաստիայինն էր:

Եզրափակելով իր ելույթը՝ ՀԱԿ առաջնորդը նշեց, որ իշխանության պետք է գա նա, ում կընտրի ժողովուրդը: Նա ասաց, որ իրենք ձգտելու են կազմակերպել այնպիսի արդար ընտրություններ, որ, եթե ժողովորդը դժգոհ լինի իրենցից, ապա հեշտությամբ կարողանա ազատվել. «Ահա ես այդպիսի երկիր եմ երազում: Դեմոկրատիան ոչ թե լավ իշխանություն ձևավորելու գործիք է, այլ վատ իշխանությունից ազատվելու միջոց: Ահա սա է, որ մենք չենք կարողանում կիրառել»:
Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև զուգարանների խնդրին, այն բնորոշելով «սանիտարական աղետ»:

Նա նշեց, որ իրենք առաջին իսկ օրն այդ հարցը բարձրացրել են քաղաքային իշխանության, ոստիկանության առաջ, և նրանք խոստացել են, որ այդ հարցը կլուծեն, սակայն մինչ օրս դեռ լուծում են. «Ես վստահ եմ, որ Երևան մտնող ճանապարհների բլոկադան իրականացվում է Սերժ Սարգսյանի հրամանով, որ Ազատության հրապարակի սրճարանները փակված են նրա հրամանով, բայց կուզեք ինձ գնդակահարեք, ես չեմ հավատա, որ զուգարանները նույնպես փակել են Սերժ Սարգսյանի հրամանով»:

Տեր-Պետրոսյանը նաև հավելեց, որ տեսնելով, որ իշխանության ոչ մի օղակ չի կատարում զուգարանները բացելու պահանջը, ինքը, որպես Սերժ Սարգսյանի հին ընկեր, որի հետ 10 տարվա ճանապարհ է անցել`1988-1998 թթ. և այդ ընթացքում ու դրանից հետո էլ երբեք նրան անձնական խնդրանքով չի դիմել, այժմ դիմում է. «Սե՛րժ, խնդրում եմ, բա՛ց զուգարանները, Սե՛րժ, ապացուցիր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել, այլապես ամոթ է, մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում