Իսպանական Marca թերթը հրապարակել է իր վարկածով 2010/11 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության (Լա Լիգա) հերոսների անունները։
«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ստացել է Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակը, որը շնորհում են ֆուտբոլային տարվա արդյունքում Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստին։ Մեսին ճանաչվել է 2010/11 մրցաշրջանի Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ստացել է Միգել Մունիոսի մրցանակը՝ ճանաչվելով մրցաշրջանի լավագույն գլխավոր մարզիչ։
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է Պիչիչի մրցանակին՝ ճանաչվելով մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ խփած 41 գոլերի համար։
«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսն արժանացել է Բոբբի Զամոռայի մրցանակին՝ ճանաչվելով մրցաշրջանի լավագույն դարպասապահ։
Անտոնիո Լաոսն էլ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մրցավար։










































