Վալաամում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում՝ հուլիսին:
«Ինչ վերաբերում է ինչ-որ մեկի կողմից հիասթափությանը, ապա բոլոր հիասթափությունները առաջանում են ավելորդ սպասումներից: Խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը մոտենալու համար պետք է հանգամանալից խոսակցություններ վարել։ Եվ ոչ թե հանրության մեջ, այլ հանգիստ, բանակցային գործընթացի լռության մեջ»,- ասել Է Պուտինը։








































