Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Ինչքա՞ն փող եք կերել զինվորի հնարավոր բռնաբարության ու բռնության հետքերը «չտեսնելու» համար

Ինչպե՞ս է լինում, որ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ, 14 տարվա աշխատանքային ստաժով Մ.Բիշարյանը մահացած զինվորի` Վահե Սարգսյանի (անունը փոխված է) դիակի փորձաքննություն անցկացնելիս տեսնում և արձանագրում է. «Հետանցքի շրջանի օղը փակ է, շրջակա մաշկի վրա առկա են չորացած արյան հետքեր: Հետանցքի շրջանի ճառագայթաձև ծալքավորումը բավարար արտահայտված է, ուղիղ աղու վերջնամասի լորձաթաղանթը միատարր դժգույն մոխրավարդագույն է, լուսանցքում հայտնաբերվում են արյան հետքեր…», իսկ եզրակացության հետևություններում նշում է. «Սարգսյանի դիակի հետանցքի շրջանում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել…»:
Դեպքից մեկ ամիս առաջ` 2009-ի դեկտեմբերի վերջին, Նոր տարվա նախօրյակին, երբ Վահեն զարդարել է զորամասի տոնածառը, նրա անմիջական ղեկավարը, վաշտի հրամանատար Խաչիկ Վարդանյանը տոնածառը պոկել-գցել է և ասել. «Ոչ մի բան էլ չեք անելու», իսկ երբ նրանից կոչումով ավելի բարձր սպան կրկին հանձնարարել է զարդարել տոնածառը, Անդրանիկը զարդարել է և փուչիկներով կամար սարքել, վաշտի նույն հրամանատարը եկել և ասել է. «Էդ փուչիկների վրա մի հատ կոտրած ծաղիկ կպցրա, որովհետև էս ձեր համար տոն չի լինելու, այլ թաղում»: Մեկ ամիս հետո Վահե Սարգսյանը մահացել է, իսկ հարազատները գրեթե համոզված են, որ նրան սպանել են:
Զինվորի հայրը` Սարգիս Սարգսյանը, պնդում է, որ իր որդուն Կուբաթլուի զորամասում սպանել են, քանի որ նրա վրա նաև սուր գործիքով հասցված մարմնական վնասվածքներ, կապտուկներ ու քերծվածքներ կան: Ըստ նախապատրաստված նյութերի` 4 ամսվա ժամկետային զինծառայող Վահեն այս տարվա հունվարի 30-ին դիմում է զորամասի բուժմաս` բողոքելով որովայնի շրջանում անհանգստացնող ցավերից: Զորամասի բժիշկ Ա.Ավայանը հիվանդի մոտ ախտորոշում է «աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ խանգարում» և նշանակում բուժում, սակայն 2 օր անց Վահեի առողջական վիճակը ավելի է վատթարանում: Փետրվարի 1-ին, Սիսիանի հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Վահեն մահանում է: Վահեի հետ ծառայած եղբայրը ծնողներին հայտնել է, որ իրենք հունվարի 30-ին «կռոս» են վազել, որից անմիջապես հետո Վահեն (նրան վերջինը կարծես վաշտի հրամանատար Խաչիկ Վարդանյանն է տեսել հոգնած վիճակում) անհետացել է: Անհետանալուց 1 ժամ հետո մի ուրիշ զինվոր Վահեի եղբորը հայտնում է, որ Վահեն վատ է, և բժիշկը օգնություն ցույց չի տալիս. ասում է` մինչև վաշտի գրքույկը չբերեք, ոչ մի բան չեմ անի: Այստեղ նկատենք, որ «կռոսը» մեկնարկել է ժամը 11-ին և վերջացել 11.30-ին, սակայն քննիչները գրել են, որ Վահեն ժամը 13-ին է դիմել բուժմաս, և այդ ժամանակահատվածում նրան ոչ մեկը չի տեսել: Բայց հետաքրքիր է, թե ինչու է քննիչը փոխել ժամանակը, երբ Վահեի եղբորը` այդ մասին տեղեկացրել են ժամը 12.30-13.00-ի միջակայքում: Եղբայրը մտել է բուժմաս և Վահեին տեսել` կծկված վիճակում, որովայնը` բռնած: Բժիշկը կարծել է, թե զինվորը թունավորվել է և նրան ցավազրկող է ներարկել: Վահեն եղբորն ասել է. ««Փորիս կողքը ցավում ա», ու երկու օր պառկել ա սանչաստում, երկու օր բացարձակ ոչինչ չի կերել: Ախպորը գիշերը չեն թողել ըտեղ մնա: Երկուշաբթի օրը, առավոտը ախպերը մտել ա սանչաստ, տեսել ա ախպերը քնած ա, դուրս ա գալիս, մի տասը րոպե հետո նորից ա մտնում, տենում ա ախպոր գույնը լրիվ գցած ա, ու ջուր են բամբակով տալիս, հետո գնում ա, որ բժշկին կանչի: Կանչում են, ու կամանդիրի վիլիսով, երեք զինվորի հետ նստում են ու բերում են Սիսիան հոսպիտալ, բայց չեն հասնում…», – պատմում է Վահեի հայրը: Նրա պնդմամբ` որդին զինվորների հետ խնդիրներ չի ունեցել, նրան հարգել են, թեև շարքային զինծառայող է եղել և պատրաստվել է ընդունվել Վ.Սարգսյանի ռազմական ակադեմիա, սակայն խնդիր է ունեցել Վ.Սարգսյանի ռազմական ակադեմիայի շրջանավարտ, վաշտի հրամանատար` եղեգնաձորցի Խաչիկ Վարդանյանի հետ: «Ինչ-որ դրա հետ միշտ եղել ա ինչ-որ պրոբլեմ, երեխեքի հետևից ա ընկած եղել. ինքը ընդհանուր զինվորներին չի սիրում, բայց իմ երեխեքիս հետևից, մանավանդ մեծ տղուս հետևից ընկել ա: Ինքը Վազգեն Սարգսյանում ա սովորել, ինչ-որ հարցուպատասխան ա ունեցել, բարդ տղա ա եղել, ինչ… ըտենց ինֆորմացի ա ունեցել տղես…», – պատմում է Ս.Սարգսյանը:
Նա և զինվորի քեռին խորը կասկած ունեն, որ քննիչ Խալաթյանը առաջին իսկ օրվանից հանդիսացել է շահագրգռված կողմ, կատարել է կանխակալ, միակողմանի քննություն. նա չի ցանկացել պարզել, թե ովքե՞ր, ե՞րբ, որտե՞ղ և ինչի՞ համար են Վահեին հասցրել վերը նշված վնասվածքները և փորձել է «ապացուցել», թե իբր վնասվածքների առաջացման պատճառը «ՈՒԱԶ» տեսակի ավտոմեքենայի անհարթ մասերն են, որոնց տուժողը դիպչել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Բայց եթե քննչական փորձարարություն անենք և նույն Խալաթյանին «բուշլատ» ու երկտակ տաբատ (որից մեկը` հաստ) հագցրած` «ՈՒԱԶ»-ով տեղափոխենք հոսպիտալ (ինչպես Վահեին), նրա հետույքին, կրծքավանդակին և գոտկային հատվածում քերծվածքներ կառաջանա՞ն: Իհարկե, ոչ: Ստացվում է, որ Վահեին կիսամե՞րկ են տեղափոխել. այսինքն ինչ-որ մեկը կամ անձինք հոսպիտալ տանելու ճանապարհին հանել են նրա «բուշլատն» ու վրայի հաստ տաբատը ` իրեղեն ապացույցները թաքցրել (ինչը քրեորեն պատժելի արարք է) և այն չեն ուղարկել փորձաքննության. գուցե դրանց վրա էլ արյան ու նաև այլ հետքեր լինեին, ինչը կհաստատեր ոմանց` զինվորի նկատմամբ կատարած ոտնձգությունները: Մահվան պատճառը թիվ 45 փորձաքննության եզրակացությունում արձանագրվել է այսպես. «…Զորամասի բուժկետի պայմաններում հայտնաբերել աթերոսկլերոզ հիվանդությունը, որը հանդիսացել է մահվան պատճառ, հնարավոր չէր», իսկ թիվ 112/7 փորձագետի եզրակացությունում` նշվել է. «Սարգսյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից, որը պայմանավորված է թույլ արտահայտված աթերոսկլերոզով, առավելապես սրտի պսակաձև անոթների ախտահարումով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի թեթև ծանր դիստրոֆիայով, շճային միոկարդիտով, որոնցով տառապել է հանգուցյալը կենդանության օրոք և վերջիններս էլ բերել են մահվան»: Փորձագետները նշում են, որ բուժմասի բժիշկը ճիշտ բուժում է նշանակել, քանի որ աղեստամոքսային տրակտի խանգարման դրսևորումները նման են սրտային գանգատներին, և զորամասի բժիշկը ճիշտ բուժում է արել: Իսկ եթե պարզվի, որ բուժմասում սրտի աշխատանքն արձանագրող սարք է եղել, սակայն բժիշկը դրանով չի ստուգել և սխալ բուժում է նշանակե՞լ, սա արդեն քրեորեն պատժելի արարք է… Համենայնդեպս, Վահեի հարազատները պնդում են, որ նույնիսկ եթե այդպես էր, ապա հիվանդին անհրաժեշտ էր շտապ տեղափոխել հոսպիտալ, զննել, վերցնել անալիզներ, բայց նրան անօգնական են թողել և սխալ բուժումներով ավելի վատթարացրել վիճակը: Այդուհանդերձ, հիվանդին ժամանակին բուժօգնություն չցուցաբերելը, մարմնական վնասվածքները թաքցնելը, ծեծողին չհայտնաբերելը հիմք են տալիս զինվորի հարազատներին եզրակացնելու, որ դա սպանություն է, որի մեջ մեղավոր են զորամասի հրամանատար Կոմիտաս Դավթյանը և բուժծառայության պետ Ավայանը, ովքեր վաշտի հրամանատարի հետ շարունակում են իրենց ծառայությունը: Ուրեմն այստեղ կամ նրանց պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, կամ` այս քրեական գործը կոծկող քննիչին ու փորձագետներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում